Մի խումբ հասարակական կազմակերպություններ ճնշում գործադրեցին Վերաքննիչ դատարանի նկատմամբ եւ ստիպեցին, որ բեկանվի «Հրապարակ» օրաթերթի օգտին կայացված առաջին ատյանի վճիռը, որով մեր հայցն` ընդդեմ «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի», բավարարվել էր Երեւանի դատարանում:
Երբ ճամփորդում ես Հայաստանի պատմական վայրերով, զարմանում ես, տեսնելով պատմական հուշարձանների պատերն ապականված, տարբեր քեֆչի-տգետների անուննեով, գրառումներով, «Գ+Լ-ՍԵՐ» և այլ գռեհկաբանություններով։
Ընթերցողին հրամցվելիք գրքից այս անդրադարձը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ խիստ ուշագրավ կենսագրությունից մի հատված է՝ ընտանիքից ու պատանեկությունից:
Լսելով տուժածներին՝ սարսափում ես, թե ինչ է տեղի ունեցել Վանաձորում։ Վստահաբար եմ ասում, որ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ նման դեպք չի եղել։Փաստորեն, Հայաստանում ցանկացած մարդ լրիվ անպաշտպան է։
«Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը,- Facebook-ի իր էջում գրել է Արամ Վարդևանյանը:-Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ:
ՀՀ ԱԱԾ պահեստազորի օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության բաժնի նախկին պետ, պահեստազորի գնդապետ Ասյա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հուշերի այս պատառիկը վերցված է ԱԱԾ պահեստազորի սպաների միության հրատարակման պատրաստվող գրքից:
ԱԱԾ պահեստազորի սպաների միության հրատարակման պատրաստվող գրքից այս անգամ ներկայացնում ենք ՀՀ ԱԱԾ հակահետախուզության վարչության բաժնի նախկին պետ, պահեստազորի գնդապետ Կարեն ՀԱԿՈԲՅԱՆԻ հուշերից:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...